Անահիտ Բեգլարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Բեգլարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1968 (56 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1991) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2004) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Հայր | Ռազմիկ Բեգլարյան |
Անահիտ Ռազմիկի Բեգլարյան (սեպտեմբերի 4, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2008): «Կանաց ֆորում» հասարակական կազմակերպության ղեկավար (2000-2003):
Ռազմիկ Բեգլարյանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անահիտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 4-ին, Երևանում։ 1986-1991 թվականներին սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը` «Կաթի և կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգ» որակավորմամբ։ 1991-1994 թվականներին Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների պրոբլեմային լաբորատորիայում եղել է գիտաշխատող, 1994-1997 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի հայցորդ, 1994-1998 թվականներին՝ ՀԳԻ Կաթի և կաթնամթերքների լաբորատորիայի գիտաշխատող, 1998-2002 թվականներին՝ ՀԳԱ Սննդի արդյունաբերության սարքավորումների փաթեթավորման տեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 2007 թվականից՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության բաժնի վարիչ, 2008 թվականից՝ ՀԱԱՀ Սննդի արդյունաբերության սարքավորումների փաթեթավորման, կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 2009 թվականից՝ ՀԱԱՀ Սննդի արդյունաբերության սարքավորումների փաթեթավորման, կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ[1][2]։
Աշխատանքները վերաբերում են կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգաձևաբանական, կենսատեխնոլոգիական հատկությունների և կաթնամթերքների որակի վրա մագնիսական դաշտի ազդեցությանը։ Առաջինն է մշակել և ներդրել սոյայի և կովի կաթի խառնուրդից կաթնամթերքների արտադրության նոր տեխնոլոգիաներ։ Համահեղինակ է «Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա» (2003) ուսումնական ձեռնարկի[3]։ Հեղինակ է գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, մենագրության, դասագրքերի, հեղինակային իրավունքների և ՀՀ արտոնագրերի։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է գիտական հոդվածներ, ՀՀ արտոնագիր և մեթոդական աշխատանքներ։ Գիտական հետազոտությունները վերաբերում են սոյայի օգտգործմանը սննդի արդյունաբերության մեջ։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ե. 1802 Կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» մասնագիտական խորհուրդ, անդամ։
- USAID-ի DAI ASME-project, անդամ (1999-2008)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոյայի անթափոն օգտագործումը սննդի արդյունաբերության մեջ։ Գիտամեթոդական ձեռնարկ, Երևան, ՀԳԱ, 2002[4][5]։
- Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 2003 (համահեղինակ)[5]։
- Կաթի կաթնամթերքների և մանկական սննդի տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, ՀՊԱՀ, 2008 (համահեղինակ)[6]։
- Ճյուղի ձեռնարկությունների նախագծում և սանտեխնիկա։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Նահապետ», 2011 (համահեղինակ)[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բեգլարյան Անահիտ Ռազմիկի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Administrator. «Անահիտ Ռազմիկի Բեգլարյան». anau.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի (2002). Սոյայի անթափոն օգտագործումը սննդի արդյունաբերության մեջ։ Գիտամեթոդական ձեռնարկ/. ՀԳԱ. ISBN 9789993090526.
- ↑ 5,0 5,1 Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի (2002). Սոյայի անթափոն օգտագործումը սննդի արդյունաբերության մեջ։ Գիտամեթոդական ձեռնարկ. Երևան: ՀԳԱ. ISBN 9789993090526.
- ↑ Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի (2008). Սարգսյան, Ռ Թ (ed.). Կաթի, կաթնամթերքի և մանկական սննդի տեխնոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939540597.
- ↑ Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Դաշտոյան, Ա Լ; Արաքսյանց, Անդրեյ Էդուարդի; Բեգլարյան, Անահիտ Ռազմիկի, eds. (2011). Ճյուղի ձեռնարկությունների նախագծում և սանտեխնիկա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Նահապետ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Բեգլարյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 4 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կաթնագործության բնագավառի հայ գիտնականներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Հայ գիտնականներ
- Հայ պրոֆեսորներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ